Նախագծի անվանումը- Գրական ուղղությունները
Նախագծի հիմնական թեման
*Աշակերտները
կկարողանան թվարկել գրական ուղղությունները
*Կտարբերակեն
գրական հոսանք, դպրոց(շկոլա),գրողի ոճ գրականագիտական հասկացությունները
*Կկարողանան
ավելի լավ ճանաչել ցանկացած գրողի ընտրած գրական մեթոդը
Նախագծի էֆեկտիվությունը-Աշխատանքի մեջ է ընդգրկվում ողջ դասարանը:Առանձին-առանձին խոսվում
է կլասիցիզմի, ռոմանտիզմի, ռեալիզմի, սիմվոլիզմի և գրական հոսանքների(սենտիմենտալիզմ,նատուրալիզմ,ֆուտուրիզմ
և այլն) առաջացման,զարգացման,տարածվածության և արվեստի ու գրականության մեջ նրանց ծավալման
շուրջ:Կտարբերակեն հայ դասականների ընտրած գրական մեթոդները, կխորացնեն իրենց գիտելիքները,որը
կապահովի ուսուցման ավելի բարձր մակարդակ:
Նախագծի
նպատակը-Աշակերտներին ծանոթացնել
ոչ միայն հայ,այլև վրաց, ռուս, ֆրանսիացի,անգլիացի գրողների գրական ժառանգության և
նրանց գործունեության գլոբալիզացման հետ:
Մսնակիցների հասակը-10-րդ դասարան
Նախագծի տևողությունը-2 դասաժամ
Սպասվող արդյունքը-Աշակերտները նախագիծը պետք է ներկայացնեն շնորհանդեսի միջոցով,
թեմաները ներկայացնեն հստակ,ճիշտ,տպավորիչ և նպատակասլաց:
Նախագծի ռեսուրսները- Համակարգիչային սլայդներ,նկարներ,գրքեր և այլն:
Նախագծի ընթացքը-Դասարանը բաժանվում է չորս խմբի, յուրաքանչյուր խումբ ներկայացնում
է գրական մի ուղղություն, համապատասխան սլայդներով ու նկարներով.
*1-ին խումբ-կլասիցիզմ 3-րդ խումբ- ռեալիզմ
2-րդ խումբ-ռոմանտիզմ 4-րդ խումբ-սիմվոլիզմ
Նախագծի հեղինակ- Մարիամ Մկոյան(Աջամօղլյան)
Հեղինակի էլ.փոստ -mariammkoyan@gmail.com